Եվգենի Պետրոսյանի երիտասարդ մուսան իրեն նվաստացած է զգացել

Տատյանա Բրուխունովան սպառնացել է ենթարկել դատական պատասխանատվության զանգվածային լրատվամիջոցներին՝ անդադար իր կերպարները ոճաբանական քննադատության ենթարկելու համար։ Վերջերս լրատվամիջոցներում է հայտնվել նրա ոճի մասին դիզայներ Լարիսա Տիմրյաևայի կարծիքը, որը Բուրխունովան համարել է վիրավորական։ Վրդովված Տատյանան, ում նորաձև զգեստն ու գլխարկն արժանացել էին դիզայների քննադատությանը, կարծել է, որ իր նկատմամբ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերել։
Բուրխունովան իրեն նվաստացած է զգացել և որոշել է վրեժխնդիր լինել Լարիսայից՝ կատարելով իր միկրոբլոգում նոր հրապարակում, որտեղ նշել է, որ լավ է վերաբերվում առողջ քննադատությանը, սակայն Լարիսայի կարծիքին ականջալուր լինել չի պատրաստվում։

«Ես պատրաստ եմ քննադատություն լսել պրոֆեսիոնալի կողմից։ Եվ եթե հեղինակավոր մարդ ինձ ասի՝ գցիր, այրիր այդ զգեստը, ես առանց մտածելու այդպես կվարվեմ»,- ասել է Տատյանան։
Նշենք, որ Բուրխունովան այլևս չի թաքցնում՝ Եվգենի Պետրոսյանի հետ նույն բնակարանում ապրելու հանգամանքը։ Նրանց սիրավեպի մասին լուրերը լրատվամիջոցները սկսել էին քննարկել դեռ 2019 թվականից։