Ի՞նչն է ոգեշնչման աղբյուր հանդիսացել Մուլանի մասին լեգենդի ստեղծման համար

Մոնղոլիայում հնագետները 1500 տարվա վաղեմության երկու կմախք են հայտնաբերել, որոնք, հնարավոր է, ոգեշնչման աղբյուր են հանդիսացել Մուլանի մասին լեգենդի ստեղծման համար, գրում է Daily Mail-ը։

Ըստ հաղորդման՝ կանայք ապրել են Սիանբեյի ժամանակահատվածում (Xianbei period, հին քոչվոր ժողովուրդ) և, ինչպես ենթադրվում է, ռազմիկներ են եղել։

Ոսկորների վրա մեծ նշանները ցույց են տալիս, որ կանայք հմուտ նետաձիգներ և ձիավարներ են եղել։

Չնայած ոչ մի ապացույց չի հայտնաբերվել, որի համաձայն՝ նրանցից մեկի անունը կարող էր Հուա Մուլան լինել, սակայն նրանք ապրել են չորրոդ-հինգերորդ դարերում՝ նույն ժամանակահատվածում, երբ ծնվել է Մուլանի մասին լեգենդը։

Կմախքները հայտնաբերվել են Մոնղոլիայի հյուսիսում գտնվող Օրխոն նահանգի Airagiin Gozgor հնագիտական վայրի գերեզմանատան պեղումների ժամանակ։

Մուլանի մասին լեգենդի համաձայն՝ այս տարածաշրջանում յուրաքանչյուր ընտանիք ստիպված է եղել իր ընտանիքից մեկին ուղարկել պատերազմելու, քանի որ շրջանը հակամարտության մեջ է եղել։

Մուլանի մասին լեգենդը 1998 թվականին Walt Disney Pictures-ի կողմից վերածվել է լիամետրաժ մուլտֆիլմի։