Իլոն Մասկի ընկերուհին տեսանյութ է հրապարակել, որտեղ գործարարը շոյում է իր կրծքավանդակին պառկած նորածին որդուն

Ամերիկացի գործարար, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի ընկերուհին՝ Գրայմս բեմական անունով հայտնի կանադացի երգչուհի Քլեր Բուշեն տեսանյութ է հրապարակել, որտեղ Մասկը շոյում է իր կրծքավանդակին պառկած նորածին որդուն, գրում է Daily Mail-ը։

Գրայմսն Ինստագրամում տեսանյութը հրապարակել է Մայրերի օրը։

Տեսանյութում գործարարը շոյում է իր կրծքավանդակին պառկած երեխայի մեջքը և միաժամանակ, ըստ երևույթին, հեռուստացույց դիտում։

Երեխան լույս աշխարհ է եկել մայիսի 4-ին։ Զույգը երեխային XÆ A-12 է անվանակոչել։ Ավելի վաղ 32-ամյա Գրայմսը, բացատրելով երեխայի անունը, նշել էր, որ X-ը մաթեմատիկական անհայտ մեծությունն է խորհրդանշում։ Æ-ն էլֆյան գրելաձևով արհեստական բանականություն (AI-artificial intelligence) կամ սեր է նշանակում, A-12-ն ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է։ Նա հավելել էր, որ անվան վերջին տառը խորհրդանշում է իր սիրելի Archangel երգը, որի հեղինակին վերջինս չի նշել։