Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը միասին են նշել Մայրերի օրը

Չնայած բաժանությանը՝ 34-ամյա Իրինա Շեյքը և 45-ամյա Բրեդլի Կուպերը պահպանեցին իրենց լավ հարաբերությունները: Նրանք կարողացան պայմանավորվել իրենց երեք տարեկան դստեր՝ Լեայի համատեղ խնամակալության հարցում՝ առանց փաստաբանների կամ դատարան դիմելու։ Նրանք միասին են մեծացնում իրենց դստերը, երբ Իրինան նկարահանումների է, աղջկան խնամում է հայրիկը և հակառակը:

Իսկ օրեր առաջ, երբ շատ երկրներում նշվեց Մայրերի օրը, դերասանը որոշել էր անձամբ շնորհավորել նախկին սիրելիին տոնի առթիվ։ Նրան նկատել են այն տուն մտնելուց, որտեղ Շեյքը բնակվում է: Նրանք, հավանաբար, տոնել են տանը՝ հանգիստ ընտանեկան շրջապատում և դուրս չեն եկել կորոնավիրուսային համաճարակի պատճառով (հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները վարակվածների քանակով աշխարհի առաջատարն երկիրն է):

Բաժանվելուց հետո զույգին մի քանի անգամ միասին են տեսել։ Օրինակ՝ մարտին, նախքան կորոնավիրուսային պանդեմիայի սկսվելը, նրանց նկատվել էին Նյու Յորքի սրճարաններից մեկում: