Կուրտ Քոբեյնի կիթառն ԱՄՆ-ում աճուրդի է հանվել մոտ 1 մլն դոլարով

Ամերիկյան Nirvana ռոք խմբի հանգուցյալ լիդեր Կուրտ Քոբեյնի ակուստիկ կիթառն ԱՄՆ-ում աճուրդի է դրվել մոտ 1 մլն դոլարով։ Այս մասին ասվում է Julien’s Auctions աճուրդի տան կայքում։

Խոսքը 1959 թվականի արտադրության Martin D-18E կիթառի մասին է, որով Քոբեյնը ելույթ է ունեցել MTV Unplugged ակուստիկ համերգին, որը տեղի է ունեցել 1993 թվականի նոյեմբերի 18-ին, Նյու Յորքում՝ իր մահից 5 ամիս առաջ։

Աճուրդը կանցկացվի Բևերլի-Հիլզում, հունիսի 19-20-ը։ Աճուրդի կներկայացվեն նաև երաժշտական արտեֆակտներ այնպիսի կատարողներից, ինչպիսիք են Պրինցը, Էլվիս Փրեսլին, Մադոննան, Մայքլ Ջեքսոնը, Ջոննի Քեշը, Ջիմ Մորիսոնը, Դևիդ Բոուին, Բոբ Մարլին, Էլթոն Ջոնը, Ուիթնի Հյուսթոնը, Շերը և այլք։