Մեսսին 500.000 եվրո է նվիրաբերել Արգենտինայի հիվանդանոցներին

Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին 500.000 եվրո է նվիրաբերել Արգենտինայի հիվանդանոցներին, այս մասին տեղեկացնում է TyC Sports-ը:

Այդ գումարը ծախսվելու է բժիշկների և բուժաշխատողների համար պարագաներ ձեռք բերելու համար (դիմակներ, հատուկ հագուստ, արհեստական շնչառության սարքեր):

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Արգենտինայում անցել է 6000-ը:

Նշենք, որ մինչ այս Կրիշտիանու Ռոնալդուն ևս խոշոր չափի նվիրատվություն էր կատարել։ Նա 1 մլն երվրո է փոխանցել Լիսաբոնի և Պորտուի հիվանդանոցներին։ Այդ միջոցներով ինտենսիվ թերապիայի երկու բաժանմունք ֆինանսավորվել էր Լիսաբոնի Սանտա Մարիա հիվանդանոցում, որտեղ ընդունում են կորոնավիրուսով հիվանդներին։