Նատալի Փորթմանը բացառիկ լուսանկար է հրապարակել ու ցույց տվել իր երեխաներին

Դերասանուհի 38-ամյա Նատալի Փորթմանն իր անձնաական կյանքը գաղտնի պահող հոլիվուդյան աստղերից մեկն է: Նա հազվադեպ է խոսում ամուսնու՝ Բենջամին Միլպյեի մասին և ցույց չի տալիս իրենց երեխաներին՝ ութամյա որդի Ալեֆին և երեքամյա դուստր Ամալյային: Սակայն, ի պատիվ մայրերի օրվա, նա բացառություն է արել:

Աստղը հրապարակել է քնքուշ լուսանկար, որում նա գրկել ու համբուրում է որդուն և դստերը, չնայած, որ ընտրել է այնպիսի նկար, որտեղ երեխաների դեմքերը չեն երևում։ Լուսանկարը, ամենայն հավանականությամբ, արվել է շատ վաղուց, քանի որ դրանում Ամալյան դեռ բավականին փոքր է: Մայրիկին ու փոքրիկներին լուսանկարել է դերասանուհու 42-ամյա ամուսին՝ խորեոգրաֆ Բենջամին Միլպյեն: Այս տարի զույգը կնշի ամուսնության ութերորդ տարեդարձը: