1969 թվականից հեռարձակվող աշխարհի ամենաերկար մուլտֆիլմի նկարահանումները դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով

Աշխարհի ամենաերկար հեռարձակվող մուլտֆիլմի նկարահանումները կորոնավիրուսի ֆոնին դադարեցվել են, գրում է The Guardain-ը։

Ճապոնական Sazae-san մուլտֆիլմը հեռարձակվում է 1969 թվականից ի վեր, պատմում է Տոկիոյում ապրող ընտանիքի մասին, որի ամենահայտնի անդամը տիկին Սաձաեն է, որն ապրում է ծնողների, ամուսնու, որդու, եղբոր և քրոջ հետ։

Ամեն կիրակի երեկոյան հեռարձակվող 30 րոպեանոց դրվագները շատ տարածված են Ճապոնիայում, և շատերի համար մուլտֆիլմը հանգստյան օրերն ավարտելու հիանալի տարբերակ է։

Մուլտֆիլմը, որը Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել որպես ամենաերկար հեռարձակվող մուլտսերիալ, դադարեցրել է արտադրությունն անձնակազմի անվտանգությունն ապահովելու նպատակով։

Ըստ հաղորդման՝ առաջիկա ամիսներին կցուցադրվեն երկու տարի առաջ ցուցադրված սերիաները։