Լիլիթ Բասյանի և որդու ջերմ լուսանկարն ու գրառումը

Սննդաբան Լիլիթ Բասյանն ընտանեկան նար լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

Ինստագրամի էջում հրապարակված նոր լուսանկարում Լիլիթը որդու՝ Ալեքսանդրի հետ է։ «Իմ կյանքի ամենակարևոր մարդուկը, ով ամեն օր ինձ ստիպում է ժպտալ ու առաջ գնալ»,- հրապարակված լուսանկարին կից գրել է սննդաբանը։

Նշենք, որ վերջին շրջանում Լիլիթը ավելի հաճախ է նոր լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում որդու հետ։ Սննդաբանը իր հետևորդներին ցույց է տալիս, թե նրանք ինչպես են անցկացնում իրենց առօրյան կարանտինի ընթացքում և թե ինչ են անում, որպեսզի չձանձրանան տանը փակված լինելու ժամանակահատվածում։