Կորոնավիրուսով վարակված Վլադ Սոկոլովսկու նախկին կինն ու դուստրը COVID-19-ի թեստ են հանձնել

Մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ ռուս երգիչ Վլադ Սոկոլովսկին վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին նա հայտնել էր ինստագրամյան իր էջում։
Երաժիշտը հայտնել է, որ օրեր առաջ իրեն թույլ է զգացել. «Տարօրինակ հազ առաջացավ և ջերմություն, որը պահպանվեց երեք օր»,- գրել էր Սոկոլովսկին։
Դրանից հետո երգիչը շտապ օգնություն էր կանչել։ Սոկոլովսկին կորոնավիրուսի թեստ էր հանձնել, որի պատասխանը դրական էր եղել։ Նա բոլորին կոչ է արել պահպնել ինքնամեկուսացման կանոնները։

Ռիսկային գոտում են նաև երգչի նախկին կինն ու փոքրիկ դուստրը, ովքեր ժամեր առաջ COVID-19-ի թեստ են հանձնել և սպասում են պատասխանի։
«Միայի հայրիկի մոտ ախտորոշվել է COVID-19-ը։ Առկա են բարձր ջերմություն, մարմնի հոգնածություն, հոտառության կորուստ և կորոնավիրուսի մյուս բոլոր «ավանդական» ախտանշանները։ Վլադն այժմ բուժում է ստանում։ Մենք, բնականաբար, նրա հետ ամենից շատ շփում ունեցող մարդիկ ենք։ Վլադը մեզ շուտ է այցելել, մեր վերջին հանդիպումից արդեն անցել է տասը օր և ավելի։ Այնպես որ, առանց խուճապի, ես ու Միան լավ ենք։ Բայց ամեն դեպքում թեստ հանձնել ենք, առավոտյան արդյունքը կլինի»,- գրել է Ռիտա Դակոտան իր ինստագրամյան էջում։