Մուգ մանուշակագույն երանգ․ Նինա Դոբրևը մազերի նոր գույն ունի

Հայտնի դերասանուհի Նինա Դոբրևը, ով խաղացել է ամերիկյան հայտնի «Վամպիրի օրագրերը» սերիալի գլխավոր դերերից մեկը, շատերի կողմից հիշվեց իր դերասանական խաղի և բնական տվյալների, մասնավորապես՝ իր հաստ երկար մազերի շնորհիվ, ինչը բավականին տարօրինակ է:
Ի դեպ, նույնիսկ սերիալի նկարահանումների համար Նինան չփոխեց իր մազերի գույնը․ չնայած այն բանին, որ Լիզա Ջեյն Սմիթի նույնանուն վեպում իր հերոսուհին՝ Ելենան, շիկահեր էր:

Դոբրևը մասնակցել է գեղեցկության նոր չելենջի՝ #quarantint-ի, որի նպատակն է ինքնամեկուսացման շրջանում բարձրացնել տրամադրությունը և կարգի բերել արտաքին տեսքը։

«Կարանտինը ձեզ կստիպի խենթություններ անել»,- մեկնաբանել է դերասանուհին իր համարձակ արարքը: Արժե նշել, որ աստղի արտաքինում վառ փոփոխություններ չեն նկատվում, բացառությամբ մազերի մի փոքր մանուշակագույն երանգի: Կարելի է արձանագրել, որ գեղեցկության փորձարկումը հաջող է ստացվել: