Ռեփեր Ջիգանն առաջին անգամ խոսում է իր հետ կատարվածի մասին

Ռեփեր Ջիգանը շաբաթներ շարունակ ցնցում էր սոցիալական կայքերը: Երաժիշտի վիճակը ավելի ու ավելի մեծ վախ էր առաջացնում իր երկրպագուների շրջանում:
Հոնքերն ու մորուքը սափրած ռեփերը տեսանյութում ասում էր․ «Ես հոգեկան հիվանդ եմ, ինձ լավ են բուժում, լավ են կերակրում: Տեսնում եք, ես հոգեբուժարանում եմ»։ Հետևորդներին պարզապես շոկի էին ենթարկել նաև նրա ամբողջովին մերկ լուսանկարը, որտեղ նրան ձեռնաշղթաներ հագցրած ուղեկցում էին երեք տղամարդ։
Վերջապես, առաջին անգամ ինքը՝ Ջիգանը, պատմում է կատարվածի մասին Տիմատիին ինստագրամյան ուղիղ եթերում։

«Ինձ մոտ ամեն ինչ լավ է, ես դուրս եմ գրվել հիվանդանոցից։ Ցանկանում եմ քեզ ասել շնորհակալություն, ես քո եթերում միայն ճիշտն եմ ասելու։ Իմ կյանքում այնպիսի իրավիճակ էր, որ սկսեցի օգտագործել թմրանյութ և Մայամիում ամեն բան հասավ իր կիզակետին։ Իմ ընկերներից մեկն ասաց, որ դու զանգել ես իրեն ու ասել․ «Եկեք փրկենք Ջիգանին»»,-ինստագրամյան ուղիղ եթերի ընթացքում պատմել է Ջիգանը՝ հավելելով, որ Մայամիում դարձել էր խաբեության զուհ և ուժեղ թմրանյութերի ազդեցության պատճառով էր սկսել իրեն այդպես պահել։
Տիմատին  հետաքրքրվել է, թե սկանդալների շարքից հետո ինչպես են Ջիգանի ընտանեկան գործերը։
«Փառք Աստծո, ամեն ինչ կարգին է։ Հարզատներս ապրումներ ունեին։ Գիտես, որ ես չորս երեխա ունեմ, հիանալի կին։ Ով, եթե ոչ նա, ինձ օգնության ձեռք է մեկնել։ Ով, եթե ոչ իմ կինը, փրկել է ինձ»,- խոստովանել է Ջիգանը։
Երկրպագուների մոտ այս հարցազրույցն իրական իրարանցում է առաջացրել։ Նրանք անհամբերությամբ սպասում են, թե ինչպես կզարգանան իրադարձություններն ու Ջիգանի և կնոջ հարաբերությունները։