Սերգեյ Բեզռուկովը կիսվել է մեծացած դստեր նոր լուսանկարներով

46-ամյա Սերգեյ Բեզռուկովը ժամանակ առ ժամանակ կիսում է ընտանեկան լուսանկարներով և տեսանյութերով, որոնցում նա ցույց է տալիս իր 36-ամյա կնոջը՝ Աննա Մատիսոնին և նրանց երեխաներին ՝ երեքամյա Մաշային և մեկուկես տարեկան Ստեփանին:
Այսօր նա հրապարակել է իր մեծացած դստեր նոր լուսանկարը, որում աղջնակը ժպտում է, իսկ գլխին խատուտիկներով պսակ է դրված։

«Կարծես բացիկից: Մաշա։ Դստրիկս։ Ինքնամեկուսացումն ու երեխաները»,- գրել է դերասանը լուսանկարի մեկնաբանության բաժնում։

Բեզռուկովի հետևորդները կայծակնային արագությամբ արձագանքել են դերասանի դստեր նոր լուսանկարին և մեկնաբանություններում հաճոյախոսություններով դիմել աղջկան։

«Ռուս գեղեցկուհի», «Մայրիկին է նման», «Տիկնիկ Մաշա»,- գրել են Սերգեյ Բեզռուկովի ինստագրամյան հետևորդները։