468 միլիոն ֆունտ․ Ռիհանան Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երգչուհի է ճանաչվել

Բարբադոսից հայտնի փոփ երգչուհի Ռիհանան Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երգչուհի է ճանաչվել և հայտնվել երկրում ամենաապահոված երաժիշտների ցուցակի երրորդ հորիզոնականում, հայտնում է The Guardian պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ 32-ամյա երգչուհին իր ունեցվածքով առաջ է անցել այնպիսի երաժիշտներից, ինչպիսիք են Էլթոն Ջոնը, Սթինգը, Միք Ջագերը, Ռինգո Սթարը, Էդ Շիրանը։ Ռիհանայի կարողությունը գնահատվում է 468 միլիոն ֆունտ ստերլինգ։

Երաժիշտներից ամենահարուստները շարունակում են մնալ Փոլ Մաքքարթնին և Էնդրյու Լլոյդ Ուեբերը, որոնց ունեցվածքը հասնում է մոտ 800 միլիոն ֆունտ ստերլինգի։

Նման արդյունքների երգչուհին կարողացել է հասնել իր սեփական Savage X Fenty ներքնազգեստի բրենդի, ֆրանսիական կոսմետիկ բրենդների հետ համագործակցության, ինչպես նաև ութ ալբոմի վաճառքից գոյացած եկամտի շնորհիվ։

Հիշեցնենք, որ Ռիհանան Լոնդոն է տեղափոխվել 2019 թվականի մայիսին։ Նրա խոսքով՝ իր համար շատ կարևոր է առօրյա կյանքում դուրս գալ փողոց և երկրպագուներով շրջապատված չլինել։