Victoria’s Secret-ի հայ մոդելի՝ Ռուբինա Խանզադյանի նոր լուսանկարները

Նյու Յորքում բնակվող Ռուբինա Խանզադյանը, ով Victoria’s Secret-ի առաջին հայ մոդելն է, պատմել է՝ ինչպես է օրերն անցկացնում կարանտինում:
Ռուբինան իր ինստագրամյան էջում խոստովանել է, որ կարանտինի ընթացքում ցանկանում է ձեռք բերել խոհարարական հմտություններ։
Ժամեր առաջ գեղեցկուհին Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել։
Նշենք, որ 24-ամյա Ռուբինան ծնվել է Հայաստանում, չորս տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Բարսելոնա: Այժմ ապրում և աշխատում է Նյու-Յորքում: