Ջենիֆեր Լոպեսի 12-ամյա դուստրը կարանտինի ընթացքում գիրք է գրել

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսի 12-ամյա դուստրը կարանտինի ընթացքում անգործության չի մատնվել և զարմացրել է ոչ միայն մայրիկին, այլ նաև մայրիկի միլիոնավոր երկրպագուներին։ Փոքրիկ աղջնակը գիրք է գրել, որի անվանումն է «Աստված, օգնիր»։
Նրա հավաստմամբ՝ իր առաջին հեղինակային գիրքը ընտանիքներին կօգնի գտնել դեպի հանգստությունն ու հավատքի ուժը տանող ճանապարհը։
Փքրիկ Էմման «Աստված, օգնիր» իր առաջին գրքում կիսվել է իր ամենօրյա աղոթքներով։
Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է Ջենիֆեր Լոպեսը՝ կիսվելով դստեր լուսանկարներով, որոնց կից նա հրապարակում է կատարել՝ ասելով, որ հպարտանում է Էմմայով։
Աղջնակն արժանացել է բազմաթիվ մարդկանց ջերմ ու քաջալերող խոսքերին։