Սալմա Հայեքը լողազգեստով և առանց դիմահարդարման լուսանկարներ է հրապարակել (լուսանկարներ)

Ծագումով մեքսիկացի հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեքն ամենևին էլ դիմահարդարման կարիք չունի․ 53-ամյա դերասանուհին օրերս Ինստագրամում առանց դիմահարդարման և լողազգեստով լուսանկարներ է հրապարակել, որտեղ չափազանց երիտասարդ տեսք ունի, գրում է Daily Mail-ը։

Ավելի վաղ դերասանուհին, որին բազմիցս մեղադրել են բոտոքսի չարաշահման համար, People’s Beautiful Issue ամսագրում պատմել է գեղեցկության հանդեպ իր վերաբերմունքի մասին:

«Իմ սիրելի օրերն այն օրերն են, երբ չեմ դիմահարդարվում և չեմ նայում հայելու մեջ, որովհետև չեմ մտածում՝ ինչ տեսք ունեմ»,- ասել էր նա։

Հայեքը խոստովանել էր, որ երիտասարդ տարիքում շատ բարդույթներ է ունեցել, սակայն տարիների ընթացքում դրանք կարողացել է հաղթահարել։

Ամիսներ առաջ Հայեքը, պատասխանելով բոտոքսը չարաշահելու մեղադրանքներին, ասել էր․ «Բոտոքս չեմ արել, բայց շնորհակալ եմ խորհրդի համար, քանզի ինքս էլ վերջերս մտածում էի, որ գուցե արդեն ժամանակն է»: