Քեթի Փերին խախտել է կարանտինային ռեժիմը ֆոտոշարք իրականացնելու համար

35-ամյա երգչուհի Քեթի Փերին, ով շուտով դուստր է պարգևելու հայտնի դերասան Օրլանդո Բլումին, օրեր առաջ իր ինստագրամյան էջում նշել էր, որ ոչ մի դեպքում դուրս չի գա տանից, քանի որ անհանգստանում է իր, փորքիկի և Բլումի առողջության համար։ Սակայն նա խախտել է կարանտինային ռեժիմը՝ մեկնելով քաղաքից դուրս, որտեղ իրականացրել է նուրբ ու գեղեցիկ ֆոտոշարք։ Իր միկրոբլոգում նա հրապարակել է մի քանի կադր այդ ֆոտոշարքից։
Աստղը նաև հայտնել է, որ մայիսին իր երկրպագուների դատին կհանձնի նոր երգը՝ Daisies-ն, որը նա գրել է ինքնամեկուսացման ընթացքում։ Երգչուհին խոստովանել է, որ կարանտինի շնորհիվ նա իրեն ոգեշնչված է զգում և անդադար ցանակնում է ստեղծագործել։

Ավելի վաղ Քեթի Փերին իր ինստագրամյան էջում կիսվել է փոքրիկի առաջին տեսանյութով՝ հրապարակելով ուլտրաձայնային հետազոտության ողջ ընթացքը։ Նշենք, որ նրա և Օրլանդո Բլումի կարանտինն անցնում է ուրախ և հագեցած։
Քեթի Փերին երկրպագուներին նաև զարմացրել է American Idol շոուի տնային նկարահանման համար իր «կարանտինային» կերպարներով։ Ծրագրի ընթացքում նա հանդես է եկել աստղային ժյուրիի կազմում։ Երգչուհին հաղորդման ընթացքում ներկայացել է փղիկի կոստյումով։