Ամերիկյան հեռուստաշոուի հաղորդավարը «քնել» է եթերի ընթացքում (տեսանյութ)

Ամերիկյան CBS հեռուստաալիքի This Morning հեռուստաշոուի հաղորդավարը քնել է եթերի ընթացքում և հայտնվել անհարմար իրավիճակում։ Կատարվածի՝ համացանցում մեծ տարածում գտած տեսանյութին անդրադարձել է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Թոնի Դոքուփիլ անունով հաղրոդավարը եթերի ընթացքում գովազդային ընդմիջում է հայտարարել, ինչից հետո սուդիայում տեսախցիկը նրան ֆիքսել է գլուխը կախած, անշարժ դիրքով: Տեսնելով պատկերը՝ հեռուստադիտողներն ու հետագայում նաև համացանցային օգտատերերը եզրակացրել են, որ նա հացրել է քնել եթերի ընթացքում։

Հաղորդավարն, իր հերթին, պարզաբանել է, որ այդ դիրքով ոչ թե քնել, այլ գաջեթից նորություններ է կարդալիս եղել, ուստի՝ մարդկանց ենթադրություններն իրականությանը չեն համապատասխանում։ Չնայած տեսանյութի հերոսի մեկնաբանություններին՝ այն շարունակում է տարածվել սոցիալական լրատվամիջոցներում և հազարավոր մեկնաբանություններ ստանալ։