Աննա Դովլաթյանի գարնանային ու արևոտ ֆոտոշարքը

Երգչուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում, որոնք արժանացել են նրա հետևորդների ջերմ խոսքերին ու հաճոյախոսություններին։

Լուսանկարներում Աննան իր շնիկի հետ է, որին հաճախ է լուսանկարում։ Ֆոտոշարքը բավականին արևոտ ու դրական է ստացվել։ Հիշեցնենք, որ շուտով կծնվի Աննայի ու Դավիթ Աղաջանյանի առաջնեկը։