«ԱՆՈՒՇ. Անավարտ օպերա». Հրաչ Քեշիշյանը նոր ֆիլմ է նկարահանում

Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն իր ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերում կիսվել է նոր լուսանկարներով ու նոր ֆիլմի անոնսով։ Ռեժիսորն աշխատում է «ԱՆՈՒՇ. Անավարտ օպերա» ֆիլմի վրա, որում գլխավոր դերակատարներն են Նազենի Հովհաննիսյանն ու Խորեն Լևոնյանը։

Հրապարակմանը կից ռեժիսորը գրել է․ «Նոր փաստագրական-խաղարկային ֆիլմ Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս Վարդապետի հանդիպման, Իշխանուհի Մարիամ Թումանյանի մեկենասության և «Անուշ» պոեմը օպերայի վերածելու առաջին փորձի մասին»: