Դատարանը Բիլլի Այլիշի երկրպագուին արգելել է մոտենալ երգչուհուն

Դատարանն արգելել  է 24 տարեկան  Փրենելլա Ռուսոյին մոտենալ 18-ամյա երգչուհի Բիլլի Այլիշին, գրում է TMZ-ն: Ռուսոյին Այլիշը մեղադրել է իրեն հետապնդելու և սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար։

Այժմ դատարանը որոշել է, որ Ռուսոն մինչև հունիսի 1-ը պետք է առնվազն 182 մետր հեռու մնա երգչուհուց և նրա ծնողներից: Հենց հունիսի 1-ի է նշանակված Այլիշի հայցով դատական հերթական նիստը:

Դատարանին Այլիշը պատմել է, որ իր արվեստով տարված Ռուսոն իրեն հետապնդել է, չի կրել դիմակ, փորձել է ներթափանցել իր տուն։

Նշենք նաև, որ ավելի վաղ Apple Music-ի նոր երաժշտական «Me & Dad Radio» հեղինակային շոուի ժամանակ՝ 18-ամյա փոփ աստղը և նրա հայրը՝ Պատրիկ Օ’Քոնելին խոսել են իրենց սիրելի երգերից ու ներկայացրել են տարբեր սերունդների երգացանկեր։