Մեգան Մարքլը որոշել է հրապարակել իր օրագիրն ու պատմել անձնական կյանքի մասին

Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի կենսագրության մոտալուտ հրապարակման մասին լուրերը զայրույթի ալիք են առաջացրել: Հատկապես ուշագրավ են Մեգանի օրագրի հնարավոր հրապարակման մասին լուրերը, որոնք նա գրել է Լոնդոն տեղափոխվելուց հետո:

Այն փաստը, որ դքսուհին որոշել է անձնական կյանքի մասին գրառումները հարապարակել, Daily Mail-ին հայտնել է նրա ընկերներից մեկը, ով ցանկացել է գաղտնի մնալ: Ամեն դեպքում, որքան էլ հետաքրքիր լինեն Մեգան Մարքլի անձնական օրագրերի հրապարակման մասին լուրերը, առայժմ դրանք միայն խոսակցություններ են։