Տեսահոլովակի պրեմիերա․ Գրիգորի Լեպս՝ «Одежда между»

Ռուսական էստրադայի վառ ներկայացուցիչ երգիչ, երգահան Գրիգորի Լեպսը, ով բազմաթիվ երկրպագուներ ունի նաև Հայաստանում, երաժշտասերների դատին է հանձնել «Одежда между» երգի հոլովակը: Այն հասանելի է երգչի Յութուբի պաշտոնական էջում:

Տեսահոլովակի բեմադրող ռեժիսորը Զաուր Զասեևն է, օպերատորը՝ Անտոն Զենկովիչը:  Հոլովակում նկարահանվել են դերասաններ Վիկտորիա Օդինցովան և Կիրիլ Դիցեվիչը։