Տեսահոլովակ` բաղկացած բացառապես համբույրներից․ Residente՝ «Antes Que el Mundo Se Acabe»

Residente-ի նոր տեսահոլովակը մի քանի ժամվա ընթացքում միլիոնավոր դիտումներ է հավաքել։ Կարանտինին նվիրված նոր ստեղծագործությունը ներկայացնում է, ինչպես ապրել՝ մինչ կյանքն ամբողջությամբ կավարտվի։
Տեսահոլովակը բաղկացած է բացառապես համբույրներից, հոլովակում իրենց մասնակցությունն են ցուցաբերել բազմաթիվ հայտնի աստղեր։
Նրանցից է Բեն Աֆլեքը, ում համբույրը Անա դե Արմասի հետ աննկատ չի մնացել երկրպագուների կողմից։ Հատուկ ուշադրության է արժանացել նաև Մեսսիի և նրա կնոջ կրքոտ համբույրը։

Տեսահոլովակում օգտագործվել են նաև ինստագրամյան հետևորդների կողմից նկարահանված տեսանյութեր, որտեղ նրանք համբուրվում են իրենց սիրելիների հետ։
«Մենք կիսում ենք ձեր վախը, որովհետև մինչ այս մեզնից ոչ ոք չէր բախվել համավարակի նման դեպքի հետ։ Իսկ այս համավարակը երբեք չէր բախվել նման միասնականության ու համախմբվածության հետ։ Եթե սա վերջն է, մենք կգտնեք դրա մեջ գեղեցիկը։ Հնարավոր է՝ սա միայն սկիզբն է»,- նշել են Residente խմբի անդամները։