«Նման հրապարակումից հետո դուք չեք ցանկանա նրան նախագահի դերում տեսնել»․ ի՞նչ են պահանջում հաքերները Թրամփի և հոլիվուդյան աստղերի գաղտնիքները չբացահայտելու համար - Showbiz.am

«Նման հրապարակումից հետո դուք չեք ցանկանա նրան նախագահի դերում տեսնել»․ ի՞նչ են պահանջում հաքերները Թրամփի և հոլիվուդյան աստղերի գաղտնիքները չբացահայտելու համար

By

Ransomware Group-ը կոտրել է իրավաբանական ընկերության Grubman Shire Meiselas & Sacks սերվերները և ձեռք է բերել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և մի շարք հոլիվուդյան աստղերի մասին գաղտնի տեղեկությունները, գրում է Fox news-ը։

Նրանք խոստացել են մեկ շաբաթվա ընթացքում հրապարակել 756 ԳԲ տվյալներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «կեղտոտ գաղտնիքները»: Հաքերները պահանջում են 42 մլն դոլար վճարել՝ տվյալները չհրապարակելու համար։

«Այժմ փրկագնի գումարը կազմում է 42 մլն դոլար, հաջորդ մարդը, որին կմերկացնենք, Դոնալդ Թրամփն է։ Պարոն Թրամփ, եթե ցանկանում եք նախագահ մնալ, ուշքի բերեք ձեր տղաներին: Եվ դուք՝ ընտրողներ, համոզված եղեք, որ նման հրապարակումից հետո չեք ցանկանա նրան նախագահի դերում տեսնել։ Վերջնաժամկետը մեկ շաբաթ է»,- գրել են հաքերները։

Հաքերիային զոհերի ցանկում են հայտնվել նաև Լեդի Գագան, Մադոննան, Նիկի Մինաժը և Բրյուս Սփրինգստին․ հաքերներին հաջողվել է տվյալներ ձեռք բերել նրանց պայմանագրերի, անձնական նամակագրության, էլեկտրոնային փոստի հասցեների և հեռախոսահամարների մասին։

Grubman Shire Meiselas & Sacks իրավաբանական գրասենյակը հաստատել է տեղեկատվությունը, որ իրենց ներքին անվտանգության ծառայությունները հաքերների հարձակմանն են ենթարկվել։

Հարձակումը կազմակերպել է REvil խումբը, որը նաև հայտնի է sodinokibi անունով։ Տեղեկատվության արտահոսքի մասին առաջին տեղեկությունները հայտնվել են անցյալ հանգստյան օրերին, երբ համացանցում հրապարակվել է Մադոննայի՝ 2019/2020 թվականների ընթացքում Madame X համերգային շրջագայության պայմանագրի մի հատվածը:

Grubman-ում պատասխանել են, որ չնայած սպառնալիքներին՝ հրաժարվում են բանակցել հաքերների հետ։ Ընկերության ներկայացուցիչները վստահ են, որ գումարի վճարումը չի կանգնեցնի ransomware-ին գաղտնի տեղեկատվության հրապարակումից։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Պատերազմը դառնահամ ունի. կորցրած մանկության, կիսատ մնացած հույզերի և երազանքների, անդառալիորեն կորցրած ժամանակի դառնահամ». Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառմամբ անդրադարձել է Արցախի սահմանին ծավալվող իրադարձություններին։ «Պատերազմը դառնահամ ունի. կորցրած մանկության, կիսատ մնացած...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Սիրում եմ քեզ, Հայաստան»․Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին դիմել է համաշխարհային հանրությանը

Իտալացի հայտնի ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ով պարբերաբար ելույթ է ունենում Երևանում, կոչով դիմել է համաշխարհային հանրությանը՝ անդրադառնալով Արցախի...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Առաջին օրից արել և անում ենք այն ամենն, ինչ հնարավոր է ու շատ ավելին, քան կարող եք պատկերացնել»․ Սիրուշոն հայտնել է, որ ամուսինն Արցախում է

Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ, որին կից գրել է․ «Դժվարագույն շրջան...
Ավելին