Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի որդին դարձավ 4 տարեկան. Լևոնը տեսանյութ է հրապարակել

Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի կրտսեր որդին` Միքայելը, այսօր դարձավ 4 տարեկան, ինչի առթիվ Լևոնը Ինստագրամի իր էջում տեսանյութ և լուսանկար է հրապարակել որդու հետ։

«Շնորհավոր ծնունդդ, տղաս»,- հրապարակված լուսանկարին կից գրել է Լևոն Քոչարյանը։

Սիրուշոյի հայրիկը` դերասան Հրաչյա Հարությունյանը, ևս լուսանկար է հրապարակել թոռնիկի հետ և տվել հետևյալ մեկնաբանությունը. «4 տարի առաջ»։

Հիշեցնենք, որ Լևոնն ու Սիրուշոն ամուսնացել են 2009 թվականին, զույգը երկու որդի ունի՝ Ռոբերտն ու Միքայելը։