Այս անգամ պաշտոնապես․ Ագաթա Մուցենիեցեն դիմել է Պավել Պրիլուչնիից բաժանվելու համար

Ագատա Մուցենիեցեն փաստաթղթեր է ներկայացրել, որպեսզի օրինական բաժանվի Պավել Պրիլուչնիից․ տեղեկությունը հայտնվել է Գոլովինի շրջանային դատարանի կայքում: Դերասանուհին լուրը հաստատել է նաև ուղիղ եթերի ժամանակ՝ զրուցելով երկրպագուների հետ: «Ամուսնալուծությունը հասունանում է կամաց-կամաց»,- ասել էր երգչուհին։

Հիշեցնենք, որ դեռ վերջերս 31-ամյա Ագաթան ափսոսում էր ամուսնուց բաժանվելու համար և բանաստեղծություններ էր նվիրում նրան։ Սակայն այժմ նա նույնիսկ չի ցանկանում արտասանել իր անունը։ ««Պ» տառով սկսվող անուն ունեցող մարդու վերաբերյալ բոլոր հարցերն արդեն ինձ չեն վերաբերում»,- հայտարարել է նա:

Բաժանման պատճառ հանդիսացել է դերասանի ոչ պատշաճ վարքը: Անցյալ ամիս Ագաթան ամուսնուն մեղադրել է ծեծի, ինչպես նաև երեխաների հետ կոպիտ վերաբերմունքի մեջ։ Նա ստիպված է եղել հեռանալ իրենց տանից և բնակություն հաստատել վարձակալած բնակարանում։