«Դու սրտիս լույսն ու ուրախությունն ես»․ Գվինեթ Փելթրոուն հուզիչ գրառմամբ շնորհավորել է դստեր տարեդարձը

Ամերիկյան կինոյի ու հեռուստատեսության դերասանուհի Գվինեթ Փելթրոուն ինստագրամյան իր էջում հուզիչ գրառմամբ շնորհավորել է դստեր՝ Էյփլ Մարտինի 16-ամյակը՝ նշելով, որ շատ հպարտ ու հաջողակ է հենց նրա մայրը լինելու համար։

«Չեմ հավատում, որ գրում եմ այս բառերը, բայց․․․Շնորհավոր ծննդյանդ 16-ամյակը, իմ թանկագին աղջիկ։ Դու սրտիս լույսն ու ուրախությունն ես»,- գրել է դերասանուհին ու նշել, որ չնայած ներկա հանգամանքներում ծննդյան տոնը նշելուն՝ դուստրը, ինչպես ամեն բանում, դրա մեջ նույնպես լավն ու դրականը կգտնի։

Հուզիչ գրառմանը կից Փելթրոուն նաև դստեր լուսանկարն է հրապարակել, որտեղ վերջինս գեղեցիկ ամառային զգեստ է կրում։