Ինչպե՞ս է Քայլի Ջենները գովազդում քրոջ՝ Քիմ Քարդաշյանի ապրանքանիշը

Աշխարի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին՝ Քայլի Ջենները շարունակում է անցկացնել իր կարանտինային առօրյան նոր առանձնատանը։ Ինքնամեկուսացման շրջանում Քայլին Ինստագրամում շատ ակտիվ է և գրեթե ամեն օր նոր լուսանկարներ է հրապարակում:

Գեղեցկուհին փորձում է դիզայներների նոր հավաքածուների ամենացանկալի ու նորաոճ իրերը, բարդ դիմահարդարում է անում և տանը նկարահանումներ կազմակերպում։ Այս անգամ Քայլին նկարահանվել է քրոջ՝ Քիմ Քարդաշյանի Skims ապրանքանիշի տնային հագուստով։ Քայլիի համար սա շատ լավ տարբերակ է Քիմի ապրանքանիշը գովազդելու և նոր, գեղեցիկ լուսանկարներ ունենալու համար։