Ամենապարզ ու արդյունավետ միջոցները մաշկի լայնացած ծակոտիներից ազատվելու համար

Դեմքի մաշկի լայնացած ծակոտիները բավական տարածված ու տհաճ խնդիր են։ Այս կոսմետիկ խնդրից ազատվելու և հարթ մաշկ ձեռք բերելու համար գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ, սակայն խնդիրն այն է, որ դրանք սովորաբար չեն լինում բնական և խիստ հազվադեպ են արդյունավետ լինում։

Այնուամենայնիվ լայնացած ծակոտիները նեղացնելու և մաշկը թարմացնելու ու երիտասարդացնելու համար գոյություն ունեն նաև շատ ավելի պարզ ու հասանելի միջոցներ, որոնք արդյունավետ են ու չեն առաջացնում կողմնակի բարդություններ իրենց քիմիական բաղադրության պատճառով։ Wellness Mama առցանց հարթակի հիմնադիր Քեթի Ուելսը ներկայացրել է այդ մեթոդներից ամենաարդյունավետները, որոնք կօգնեն հասնել հիանալի արդյունքի շատ կարճ ժամանակահատվածում։

Մաքրող դիմակների գործածություն

Մաշկը մաքրելու և լայնացած ծակոտիները նեղացնելու ամենակարևոր  ու արդյունավետ միջոցը ճիշտ դիմակների գործածությունն է։ Այս դիմակները պետք է բաղկացած լինեն բացառապես բնական բաղադրիչներից, օրինակ՝ ածխից, կավից և այլն։ Էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է նախապես տաք գոլորշիով փափկեցնել մաշկն ու հնարավորինս բացել ծակոտիները։

Կոլագեն ու էլաստին

Լայնացած ծակոտիներից ազատվելու լավագույն միջոցը բջիջներում կոլագենի և էլաստինի փոխանակության բարելավումն է։ Ցանկալի արդյունքին հասնելու համար կարելի է կիրառել պապայայով դիմակներ և չմոռանալ պարբերաբար շերտազատել մաշկը։ Պապայան պարունակում է՝ ֆերմենտ, որը մաշկային հյուսվածքներում կոլագեն ու էլաստան է արտադրում, իսկ նախապես մաշկը շերտազատելը կազատի մահացած բջիջներից և կօգնի էլ ավելի լավ արդյունքի հասնել՝ դարձնելով մաշկի գույնն ավելի հավասար ու առողջ։

Ճիշտ սննդակարգ

Ճիշտ սննդակարգը կօգնի կարգավորել հորմոնալ ֆոնը, ինչն էլ դրական ազդեցություն է ունենում մաշկի վրա և օգնում է զգալիորեն նեղացնել մաշկի ծակոտիները։ Բացի այդ, օգտակար մթերքի գործածությունը կօգնի նաև խուսափել բշտիկներից ու մաշկային այլ խնդիրներից։