Աննա Սեմենովիչը վնասել է ոտքը (լուսանկար)

Ռուսական շոու-բիզնեսի ամենասեքսուալ երգչուհիներից մեկը՝ Աննա Սեմենովիչը, փոքրիկ խնջույք է կազմակերպել իր բնակարանում՝ ցանկանալով կարանտինային խիստ ռեժիմի ավարտից հետո տեսնվել մտերիմների և հարազատների հետ։ Սակայն պարելու ընթացքում իր անզգուշության հետևանքով երգչուհին վնասել է ոտքը։
Արտիտսն իր ինստագրամյա էջում կիսվել է լուսանկարով, որտեղ երևում է, թե ինչպես է իր ոտքն այտուցվել։

Ավելի վաղ Աննան ռոմանտիկ լուսանկար էր հրապարակել ընտրյալի հետ, բայց նրա դեմքը ծածկել էր էմոջիով։ Հետևորդներին հաջողվել է տեսնել միայն այդ տղամարդու մարմինը: Հայտնի է, որ Աննայի ընտրյալն ապրում է Սանկտ Պետերբուրգում և 7 տարով փոքր է երգչուհուց: Երգչուհին ասել է, որ դեռ երկար ժամանակ չի բացահայտի իր ընտրյալի ինքնությունը։