Եվա Զոհրաբյանի գարնանային ռոմանտիկ ֆոտոշարքը

Եվա Զոհրաբյանն իր երկրպագուների հետ կիսվել է շատ գեղեցիկ ու նոր ֆոտոշարքով։ Դերասանուհին ներկայացել է ռոմանտիկ, նուրբ ու կանացի կերպարով։

Լուսանկարներն արվել են բնության գրկում, ու թե՛ Եվայի կերպարը, թե՛ նրա շուրջը տիրող միջավայրը թեթևություն ու դրական հույզեր են փոխանցում։ Դերասանուհու հետևորդներն անտարբեր չեն անցել նոր ֆոտոշարքի կողքով և մեկնաբանություններում ջերմ խոսքեր ու հաճոյախոսություններ են գրել։