«Երբ հագիդ է ամենահասարակ հագուստը, բայց գոհ ես քեզնից, հաշտ ես քեզ հետ»․ Սիլվի Բարկովայի նոր ֆոտոշարքն ու մոտիվացնող գրառումը

Ամուսնությունից հետո Հնդկաստանում բնակություն հաստատած Սիլվի Բարկովան նոր լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում։ Դերասանուհին լուսանկարվել է լողափին ու լուսանկարներին կից գրառում կատարել․

«Երբ չկա ոչ մի տեսակի շպար քո դեմքին, երբ անգամ վարսերդ սանրած չեն, երբ հագիդ է ամենահասարակ հագուստը (տան), բայց գոհ ես քեզնից, հաշտ ես քեզ հետ ու հեչ էլ հոգդ չէ, որ տեսքդ կատարյալ չէ…»։