Ո՞րն է լավագույն կատարումը «Եվրատեսիլ»-ի պատմության ընթացքում

ABBA խմբի «Waterloo» երգն անվանվել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի պատմության ընթացքում լավագույն երգը, հայտնում է BBC News-ը։ Շվեդական խումբն այս երգով Բրայտոնում (Մեծ Բրիտանիա) անցկացված մրցույթում հաղթել է 1974 թվականին։
Նշենք, որ ABBA-ն կազմավորվել է 1972 թվականին, իսկ 1982-ից դադարեցրել էր իր գործունեությունը: Մինչ օրս խումբն ունի թողարկած 8 ստուդիական ալբոմ և հասցրել է շուրջ 4 անգամ միջազգային շրջագայության դուրս գալ:
2018 թվականին  ABBA-ն հայտարարել է վերամիավորման մասին և նշել, որ քառյակի համար 35 տարին «կարճ արձակուրդ» է եղել ու տարիների դադարից հետո կրկին հետաքրքիր է միասին ստեղծագործելը:

Հիշեցնենք՝ Եվրոպական հեռարձակման միությունը հաստատել է, որ երաժշտական համաշխարհային «Եվրատեսիլ» մրցույթը կկայանա Նիդեռլանդներում՝ Ռոտերդամում: Այս մասին հայտարարվել է շաբաթ տեղի ունեցած հատուկ օնլայնշոուի՝ ««Լուսարձակիր, Եվրոպա» համերգային նախագծի ժամանակ:
«Լուսարձակիր, Եվրոպա» շոուին մասնակցել է նաև երիտասարդ երգչուհի Աթենա Մանուկյանը, ով այս տարի պետք է ներկայացներ Հայաստանը մրցույթում։