«Վախենում էի խոսել, ասել այն ամենը, ինչ տեղի էր ունենում ներսումս»․ Արմենուհի Սուքիասյանի գրառումն ու նոր լուսանկարները

Ամերիկաբնակ դերասանուհի Արմենուհի Սուքիասյանը հաճախ է ուրախացնում իր հետևորդներին՝ հրապարակելով նոր ֆոտոշարքեր։ Այս անգամ ևս նա նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են լողափին։ Լուսանկարներին կից Արմենուհին գրել է․

«Վտանգավոր լռություն։ Սիրում եմ լռել, հատկապես, երբ լռության մեջ լռությունն է տիրում: Ինչ-որ աստվածային բան կա այդ լռության մեջ, որը ոչ մի կերպ չի լինում բացատրել: Մարդկային աղմուկը ինձ շատ է թվում, լռությունը՝ քիչ: Ու երբ կարիք եմ ունենում Աստծո հետ խոսելու, փնտրում եմ վայր, որտեղ ձայները չեն խլացնի մեր շփումը: Երկար ժամանակ անբացատրելի լռություն էր, հավանաբար վախենում էի խոսել, ասել այն ամենը, ինչ տեղի էր ունենում ներսումս, հիմա խոսում եմ, որ լռությունս ավելի վտանգավոր չդառնա: Լինում են օրեր, որ ցանկանում եմ գոռալ, ճչալ, մտածում եմ՝ այդ կերպ ձայնս ավելի շուտ կհասնի մարդկանց, հետո հասկանում եմ՝ դա տարբերակ չի»: