Քիմ Քարդաշյանը կտրուկ նիհարել է. պատճառը Քանյեի հետ վատ հարաբերություննե՞րն են

Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն Ինստագրամի իր էջում նոր հրապարակում է արել։ Քիմը ներքանազգեստով և զուգագուլպաներով լուսանկար է տեղադրել։ Հրապարակումը զարմացրել է նրա հետևորդներին ու չի վրիպել արևմտյան լրատվամիջոցների աչքից։ Բանն այն է, որ այս լուսանկարում Քիմն բավականին նիհար է և, ըստ հետևորդներից շատերի, չի համապատասխանում իր կազմվածքին։

Ամերիկյան Pinkvilla լրատվական կայքը, անդրադառնալով Քիմի հրապարակմանն ու հետևորդների արձագանքին, գրել է, որ աստղը մեկուսացման ամբողջ ընթացքում ինտենսիվ մարզումներ է իրականացրել իր անձնական մարզչի հետ, ինչի արդյունքում այդքան նիհարել է։

Բացի մարզումները, լրատվամիջոցը նաև ակնարկել է Քիմի և Քանյեի վատ հարաբերությունների մասին։ Հղում տալով The Sun-ին՝ գրել է, որ աստղային զույգն այս օրերին դիմել է պրեֆեսիոնալ մասնագետի, ով օգնում է կարգավորել ընտանեկան հարցերը և պահել հարաբերությունները։

Daily Mail լրատվական կայքը ևս անդրադարձել է Քիմի և Քանյեի հարաբերություններին։ Նրանք հրապարակել են «ինսայդերական» տեղեկատվություն. համաձայն աղբյուրի` Քիմն ու Քանյեն ապրում են տան տարբեր ծայրերում։ Քիմը երկար ժամանակ մենակ է մնում երեխաների հետ և հիասթափված է ամուսնուց։