Ամուսնալուծության լուրերից հետո Մայա Պողոսյանն Ավետիս Խախամյանի հետ տեսանյութ է հրապարակել և անսպասելի գրառում արել

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, համացանցում լուրեր էին տարածվել, որ Մայա Պողոսյանն ու Ավետիս Խախամյանը բաժանվել են, քանի որ Մայան Ֆեյսբուքում փոխել է ամուսնական կարգավիճակը՝ նշելով, որ ազատ հարաբերությունների մեջ է։

Ավետիս Խախամյանից բաժանվելու լուրերից հետո Ինստագրամի Stories բաժնում Մայան խոսակցությունների նոր ալիք բարձրացնող հրապարակում է արել։ Վերջինիս հարցրել են՝ սպասո՞ւմ է նոր սիրո։ Ինչին ի պատասխան` նա տեսանյութ է հրապարակել Ավետիսի հետ և գրել. «Ես դեռ ունեմ իմ միակ սերը»։ Մայայից նաև հետաքրքրվել են, թե երբ իրեն կրկին կտեսնեն Ավետիսին պատկանող ռեստորանային ցանցում։ Ի պատասխան` նա ասել է, որ ժամանակը ցույց կտա։

Նշենք, որ զույգը 1 որդի ունի՝ Ալեքսանդրը։ Երեխան 7 տարեկան է։