Բրիթնի Սփիրսը խոստովանել է, որ պատանեկության տարիներին իրեն անճոռնի ճուտիկ է համարել

Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսն իր ինստագրամյան էջում խոստովանել է, որ պատանեկության տարիներին վատ ատամների պատճառով իրեն «անճոռնի ճուտիկ» է համարել:

Երգչուհին հավաքված մազերով ու կարճ մազափնջով մոտիկից արված ինքնանկար է հրապարակել, որին կից նշել է, որ կարճ մազափունջը «երիտասարդացնում» է աղջկան, սակայն նա երրորդ դասարանից դադարել է այն ունենալ։

«Այն ժամանակ պատասխանատու որոշում էր ճակատն ի ցույց դնելը։ Հարավում դա միայն գեղեցիկ մարդիկ էին անում, իսկ ես ինձ բավականաչափ համակրելի չէի համարում։ Գեղեցկության մրցույթի բոլոր մասնակիցները բաց ճակատով էին քայլում, սակայն ես երբեք ինձ նրանցից մեկը չէի համարում։ Վատ ատամներ ունեի, այդ պատճառով ինձ անճոռնի ճուտիկ էի համարում»,- խոստովանել է աստղը։

Սփիրսը նաև պատմել է, որ մի անգամ որոշել է դեմքից հեռացնել մազափունջը։ Այդ ժամանակ, իր խոսքով, նա իրեն շատ գեղեցիկ է թվացել, սակայն իրականում սարսափելի տեսք է ունեցել։

«Հիմա, երբ ճակատիս կարճ մազափունջ եմ ունենում, ինձ ապահով եմ զգում։ Կարծես նորից երրորդ դասարանում լինեմ»,- գրել է երգչուհին։