«Մատրիցա» ֆիլմի չորրորդ մասի նկարահանումները կվերսկսվեն ամռանը

«Մատրիցա» ֆանտաստիկ մարտաֆիլմի չորրորդ մասի նկարահանումները, որոնք դադարեցվել էին կորոնավիրուսային համավարակի պատճառով, կշարունակվեն հուլիսի 6-ից: Այս մասին հայտնում է Deadline-ը՝ վկայակոչելով աղբյուրին։

Warner Bros. Studios-ից և և Village Roadshow-ից պաշտոնական մեկնաբանություն դեռևս չկա:

Հայտնի է, որ նոր ֆիլմի նկարահանումները պետք է տեղի ունենան Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Գերմանիայում և Լեհաստանում: Մինչ այդ դրանք անցկացվում էին Բեռլինում և ժամանակավորապես դադարեցվել էին կորոնավիրուսի պատճառով:

Առաջին անգամ մարտաֆիլմում կհայտնվեն այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Պրիանկա Չոպրան, Ջեսիկա Հենվիկը, Նիլ Պատրիկ Հարիսը և այլոք: