«Մթնշաղ» ֆիլմի դերասանին գտել են մահացած

Ոստիկանության աշխատակիցներն օրեր առաջ գտել են «Մթնշաղ» ֆիլմից հայտնի դերասան 30-ամյա Գրեգորի Թայրա Բոյսի մարմինը։ Դիակը հայտնաբերվել է հենց դերասանի բնակարանում, սակայն սենյակներից մեկում հայտնաբերել են նաև դերասնի 27-ամյա ընտրյալի՝ Նատալիի մարմինը։
Մահվան պատճառները պարզ կլինեն օրեր անց՝ բժշկական հետազոտություններից հետո։ Ոստիկանությունը հայտնում է, որ դերասանի բնակարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրանյութ․ նախնական տվյալների համաձայն՝ վերջիններիս մահվան պատճառը կարող է լինել հենց թմրանյութի չարաշահումը։

Դերասանի մայրիկը հուզիչ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով․ «Վերջին անգամ ես քեզ տեսել եմ մայիսի 11-ին․ երբ մենք իրար հրաժեշտ էինք տալիս, դու ինձ ամուր գրկեցիր, համբուրեցիր և ասացիր, որ շատ ես սիրում ինձ։ Ահա և վերջ․․․»։
Նշենք, որ Գրեգորիի մայրը նույնպես դերասանուհի է․ կինոսերներին նա հայտնի է «Ապոկալիպսիս» ֆիլմից։