«Միշտ կսիրեմ նրան»․ Բրայան Օսթին Գրինը հաստատել է իր և Մեգան Ֆոքսի բաժանության լուրը (լուսանկարներ)

Դերասաններ Բրայան Օսթին Գրինն ու Մեգան Ֆոքսը գրեթե 10 տարվա ամուսնությունից հետո բաժանվել են, գրում է Fox News-ը։

Զույգի բաժանության մասին խոսակցությունները վաղուց են շրջանառվում. այժմ լուրն իր հեռուստառադիոծրագրի եթերում հաստատել է դերասանը։

Գրինն ասել է, որ իրենք որոշել էին հրապարակայնորեն չմեկնաբանել անձնական հարաբերությունները, սակայն նշել է, որ «թերթերն ու պապարացիները» շարունակ բորբոքում են բաժանության մասին լուրը, ուստի ինքը չի կարող լռել։

Նրա խոսքով՝ Ֆոքսը հոկտեմբերին մոտ հինգ շաբաթով արտերկիր է մեկնել ֆիլմ նկարահանելու։ Վերադառնալուց հետո որոշ ժամանակ անց 34-ամյա Ֆոքսը խոստովանել է ամուսնուն, որ իրեն դուր է եկել միայնակ ժամանակ անցկացնելը։

Գրինի խոսքով՝ ինքը «ցնցված էր ու հիաթափված», բայց ի վերջո զույգը որոշել է միառժամանակ առանձին ապրել՝ հասկանալու իրենց զգացմունքները։

«Մեզնից ոչ ոք ցավ չի պատճառել մյուսին։ Նա միշտ ազնիվ է եղել ինձ հետ։ Ես միշտ ազնիվ եմ եղել նրա հետ։ Մենք ունեցել ենք հրաշալի հարաբերություններ, և ես միշտ կսիրեմ նրան ։ Եվ ես գիտեմ, որ նա միշտ կսիրի ինձ»,- ասել է Գրինը։

Զույգը սկսել է հանդիպել 2004-ին և ամուսնացել 2010-ին։ Բրայան Օսթին Գրինը և Մեգան Ֆոքսը 3 երեխա ունեն։