Ու՞մ է Ռեգինա Թոդորենկոն նվիրել «Տարվա կին» մրցանակը

Ընտանեկան բռնության զոհերի մասին Ռեգինա Թոդորենկոյի անզգույշ հայտարարությունից հետո Մարգարիտա Գրչաևան առաջիններից էր, ով խոսեց այդ բարդ իրավիճակի մասին: Բայց նա չվիրավորեց հաղորդավարուհուն, ինչպես շատերը: Ընդհակառակը, Գրաչևան փորձեց հասկանալ և օգնել Թոդորենկոյին։

Ընտանեկան բռնության պատճառով ձեռքից զրկված Գրաչևան առաջին հերթին նշեց, որ հասարակական անձը պետք է հետևի իր խոսքերին: Պարզվեց, որ դրանից հետո Ռեգինան կապ է հաստատել Մարգարիտայի հետ, շնորհակալություն հայտնել նրանից և նրան հանձնել «Տարվա կին» արձանը: Հիշեցնենք, որ հողորդավարուհուն այդ կոչումը տված ռուսական ամսագիրը զրկել է Տոդորենկոյին դրանից, երբ սկսվեց այդ սկանդալը:

«Ինձ համար այս մրցանակը ոչինչ չի նշանակում: Եվ Ռեգինայի հետ տեսազանգի ժամանակ (երբ նա նկարահանում էր ֆիլմը), ես անմիջապես ասացի. «Ինձ պետք չէ այդ մրցանակը»: Եվ կատակով ավելացրեցի. «Ավելի լավ է պանդայի հագուստ նվիրեք ինձ, իմ կրտսեր որդին սիրում է նրանց»: Այժմ ես «Տարվա կին 2019» ապակյա մրցանակ և երկու գեղեցիկ պանդա կոստյումներ ունեմ», – կիսվել է երկու որդների մայրը: