Սոնա Մաթևոսյանի ֆոտոշարքը կարանտինի ընթացքում

Կարանտինի ընթացքում շատերն են բողոքում ամբողջ օրը փակի տակ անցկացնելուց, ձանձրույթից ու անգործությունից։ Իսկ մյուսներն էլ բողոքելու փոխարեն կարողանում են հետաքրքիր զբաղմուքն գտնել անգամ ինքնամեկուսացման պայմաններում։
Դերասանուհի Սոնա Մաթևոսյանը որոշել է կարճ ժամանակով խախտել կարանտինային ռեժիմն ու  բնության գրկում գեղեցիկ ֆոտոշարք է իրականացրել։
Լուսանկարները հրապարակվել են դերասանուհու ինստագրամյան էջում։

Նշենք, որ շաբաթներ առաջ դերասանուհին նշում էր իր ծննդյան տոնը։ Նրա ինստագրամյան միկրոբլոգը հեղեղվել էր շնորհավորանքներով ու մաղթանքներով։ Երկրպագուների շնորհավորանքներին էին միացել նաև դերասանուհու աստղային ընկերները։
Հիշեցնենք, որ Սոնա Մաթևոսյանն այժմ նկարահանվում է «Women’s club» հումորային նախագծում, ինչպես նաև Շանթ հետուստաընկերության «Երկուսով» հեռուստասերիալում։