Վիտիլիգոյով տառապող մոդել Վինի Հարլոուն կիսամերկ լուսանկարներ է հրապարակել

Վիտիլիգո հիվանդությամբ տառապող այս սեքսուալ կանադուհին՝ Վինի Հարլոուն, իր օրինակով ոգեշնչում է հազարավոր աղջիկների և հորդորում է նրանց չբարդույթավորվել իրենց առանձնահատկությունների պատճառով։
Իր հիվանդությունը Հարվին սկսել է համարել պարգև, ինչն իրեն յուրօրինակ ու անկրկնելի է դարձնում։ Գեղեցկուհին համագործակցել է բազմաթիվ համաշխարհային ճանաչում ունեցող բրենդների հետ։ Վերջերս նա սկսել է համագործակցել նաև Քիմ Քարդաշյանի՝ «SKIMS Solutionwear» ապրանքանիշի հետ և նկարահանվել է «Fendi Handbag»-ի գովազդային արշավում։

Ժամեր առաջ մոդելը նոր լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում։
«Մթնոլորտը՝ Netflix և հանգստություն»,- լուսանկարներից մեկը մակագրել է նա։  Հարլոուի հետևորդները հիացել են նրա գեղեցկությամբ ու յուրահատկությամբ։