18 մլն դոլար. հրապարակվել է Սասեքսների շքեղ առանձնատան լուսանկարները

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն ապրում են Բևեռլի Հիլզում գտվող 18 միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատանը, որը պատկանում է հոլիվուդյան դերասան և պրոդյուսեր Թայլեր Փերիին:

Daily Mail-ը ներկայացնում է առանձնատան լուսանկարները, որոնք տարբեր տարիներին հրապարակել է Թայլեր Փերին։ Լուսանկարներում ցուցադրվում են առանձնատան սենյակներից մի քանիսը՝ ընդարձակ խոհանոցը, մանկական սենյակը և շքեղ ճաշասենյակը։

Հայտնի է, որ թագավորական զույգը և նրանց 1-ամյա որդին՝ Արչին, 18 մլն դոլար արժողությամբ առանձնատուն են տեղափոխվել մարտի վերջին։ Հայտնի չէ՝ արդյոք 35-ամյա Հարրին և 38-ամյա Մեգանը վարձակալել են Փերիի առանձնատունը, թե այնտեղ իջևանել են որպես ժամանակավոր հյուրեր։

Ըստ աղբյուրի՝ շքեղ առանձնատունն ունի 8 ննջասենյակ, 12 լոգասենյակ, լողավազան և գտնվում է բլրի գագաթին։