Անիտա Ցոյն արդարացել է իր հասցեին հնչած խոշտանգման մեղադրանքներից հետո

Երգչուհի Անիտա Ցոյին մեղադրել են խոշտանգման մեջ կատվին վեր նետելու պատճառով։ Հետևորդներին զայրացրել է աստղի ինստագրամյան էջում հրապարակված տեսանյութը։ Քաղաքից դուրս գտնվող իր տանն Անիտան, հիանալով երկնքում երևացող ծիածանով, իր կատվին նետել է օդ, որին մինչ այդ գրկել էր։

Նախօրեին արտիստը որոշել է պատասխանել խոշտանգման վերաբերյալ հեյթերների մեղադրանքներին։ Իր միկրոբլոգում Անիտան տեսանյութ է հրապարակել, որում պատմել է իր բազմաթիվ ընտանի կենդանիների և նրանց հանդեպ բարեգութ վերաբերմունքի մասին։

«Որքան ինձ հիշում եմ, վաղ մանկությունից ինձ կենդանիներ են շրջապատել։ Շներ, կատուներ, ծովախոզուկներ, համստերներ, կրիաներ, շինշիլաներ, ձկներ, թռչուններ ու նույնիսկ ձիեր: Նրանց համար, ովքեր չգիտեն, ես ձիասպորտի եռամարտի վարպետի թեկնածու եմ։ Ինչպես ասում են, տեղներս նեղ է, սրտներս՝ լայն։ Բայց երբ սեփական հող հայտնվեց, ես մտածեցի, որ իմ կենդանիների համար չկա ավելի լավ բան, քան ապրել պայմաններում, որոնք մոտ են բնակության բնական միջավայրին։ Շները տեղավորվել են մեծ վանդակներում, շինշիլաները տանն են մնացել, իսկ կատուն գործողությունների լիակատար ազատություն է ստացել ու ընտրել է փողոցը։

Այդ ժամանակվանից ի վեր ոչ ոք ոչ մեկի չի խանգարել ապրել իր կյանքում։ Ես հոգ եմ տարել դրանց մասին, իսկ դրանք ուրախացրել են իրենց սիրելի տիրոջը։ Եղել է նաեւ այնպես, որ մեր տարածք անտուն կենդանիներ եմ մտել։ Մի անգամ մեզ մոտ հայտնվեց հղի կատու Մուսյան։ Այն մնացել է ապրելու մեզ մոտ և հինգ հրաշալի կատուների ծնել»,- իր տեսաուղեձում պատմել է արտիստուհին։