Բնական դիմակների բաղադրատոմսեր մազերին առողջ փայլ հաղորդելու և մազաթափությունը կանխելու համար - Showbiz.am

Բնական դիմակների բաղադրատոմսեր մազերին առողջ փայլ հաղորդելու և մազաթափությունը կանխելու համար

By

Փարթամ, առողջ ու փայլուն վարսեր ունենալու և մազերի հետ կապված տարբեր տհաճ խնդիրներից խուսափելու մասին շատերն են երազում, սակայն շատ հաճախ սխալ խնամքը, վատ սննդակարգը, մազերի հարդարման վնասակար միջոցների գործածությունն ու արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները խիստ բացասաբար են անդրադառնում մազերի որակի ու աճի վրա։ Անբարենպաստ ազդեցության հետևանքով մազերը վնասվում են, թուլանում, նոսրանում ու կորցնում են առողջ փայլը, ինչը կարող է բավական տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար։

Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է սովորել ճիշտ խնամել վարսերն ու սնուցել դրանք անհրաժեշտ սննդարար նյութերով։ Սովորաբար մարդիկ կիրառում են հատուկ դիմակներ, սակայն նման պատրաստի միջոցները պարունակում են մի շարք վնասակար տարրեր և ոչ միայն անարդյունավետ են լինում, այլև կարող են էլ ավելի վատթարացնել մազերի վիճակը։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են խուսափել պատրաստի խնամքի միջոցներից և նախապատվությունը տալ բնական դիմակներին, որոնք արդյունավետ են, շատ ավելի հասանելի և չեն պարունակում որևէ վնասակար բաղադրիչ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու պարզ ու արդյունավետ բնական դիմակի բաղադրատոմս, որոնք կօգնեն սնուցել վարսերը, առողջ փայլ կհաղորդեն ու կազատեն մազաթափությունից։

1-ին բաղադրատոմսը․

1 ձվի դեղնուցին ավելացնել 1 թեյի գդալ մեղր և 1 թեյի գդալ գերչակի յուղ, այնուհետև լավ խառնել։ Քսել դիմակը մազերին ու գլխամաշկին, լավ մերսել ու տարածել։ Թողնել խառնուրդը 40 րոպե, այնուհետև լվանալ գլուխը։ Այս դիմակը կսունցի ու առողջ փայլ կհաղորդի խամրած վարսերին։

2-րդ բաղադրատոմսը․

Մեկ բաժակ գոլ կեֆիրին ավելացնել 1 թեյի գդալ կենդանի խմորասնկեր և 1 թեյի գդալ կռատուկի յուղ, թրմել խառնուրդը 15 րոպե, այնուհետև քսել մազերին ու գլխամաշկին, լավ մերսել ու տարածել։ Թողնել դիմակը 40 րոպե, որից հետո լվանալ գլուխը։ Այս դիմակը կսունցի մազերն ու կկանխի մազաթափությունը։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Այս ամենի մեղավորը Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներն են». Սեպուհ Սիմոնեանն անդրադարձել է արցախյան պատերազմին

Capital Cities հանրահայտ խմբի անդամ, ամերիկահայ երգիչ Սեպուհ Սիմոնեանը ինստագրամյան էջում անդրադարձել է Արցախում՝ Ադրբեջանի կողմից սկսված պատերազմին: «Արդեն...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Լեռնային Ղարաբաղի հայերին հաղթելն անհնար է». Քիմ Քարդաշյանի նոր հրապարակումը

Հեռուստաասղ Քիմ Քարդաշյանը շարունակում է հանրությանը տեղեկացնել Արցախում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Հայուհին, որը հայտնիություն է վայելում...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Մոսկվայի միջագային կինոփառատոնի հանձնաժողովը հրաժարվել է ցուցադրել արցախյան պատերազմի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմը

Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումից անմիջապես հետո Մոսկվայի միջագային կինոփառատոնի հանձնաժողովը հրաժարվել է ցուցադրել հայտնի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմը, որը...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Մեզ պետք է, որ դուք ձեր ձայնը բարձրացնեք». Վահե Բերբերյանը կոչ է անում միջազգային հանրությանը

Արցախի և Հայաստանի սահմանին ծավալվող իրադարձություններին անդրադարձել է լիբանանահայ և ամերիկահայ թատերագիր, նկարիչ, գրող, արվեստագետ և կատակերգու Վահե Բերբերյանը:...
Ավելին