Բնական դիմակների բաղադրատոմսեր մազերին առողջ փայլ հաղորդելու և մազաթափությունը կանխելու համար

Փարթամ, առողջ ու փայլուն վարսեր ունենալու և մազերի հետ կապված տարբեր տհաճ խնդիրներից խուսափելու մասին շատերն են երազում, սակայն շատ հաճախ սխալ խնամքը, վատ սննդակարգը, մազերի հարդարման վնասակար միջոցների գործածությունն ու արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները խիստ բացասաբար են անդրադառնում մազերի որակի ու աճի վրա։ Անբարենպաստ ազդեցության հետևանքով մազերը վնասվում են, թուլանում, նոսրանում ու կորցնում են առողջ փայլը, ինչը կարող է բավական տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար։

Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է սովորել ճիշտ խնամել վարսերն ու սնուցել դրանք անհրաժեշտ սննդարար նյութերով։ Սովորաբար մարդիկ կիրառում են հատուկ դիմակներ, սակայն նման պատրաստի միջոցները պարունակում են մի շարք վնասակար տարրեր և ոչ միայն անարդյունավետ են լինում, այլև կարող են էլ ավելի վատթարացնել մազերի վիճակը։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են խուսափել պատրաստի խնամքի միջոցներից և նախապատվությունը տալ բնական դիմակներին, որոնք արդյունավետ են, շատ ավելի հասանելի և չեն պարունակում որևէ վնասակար բաղադրիչ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու պարզ ու արդյունավետ բնական դիմակի բաղադրատոմս, որոնք կօգնեն սնուցել վարսերը, առողջ փայլ կհաղորդեն ու կազատեն մազաթափությունից։

1-ին բաղադրատոմսը․

1 ձվի դեղնուցին ավելացնել 1 թեյի գդալ մեղր և 1 թեյի գդալ գերչակի յուղ, այնուհետև լավ խառնել։ Քսել դիմակը մազերին ու գլխամաշկին, լավ մերսել ու տարածել։ Թողնել խառնուրդը 40 րոպե, այնուհետև լվանալ գլուխը։ Այս դիմակը կսունցի ու առողջ փայլ կհաղորդի խամրած վարսերին։

2-րդ բաղադրատոմսը․

Մեկ բաժակ գոլ կեֆիրին ավելացնել 1 թեյի գդալ կենդանի խմորասնկեր և 1 թեյի գդալ կռատուկի յուղ, թրմել խառնուրդը 15 րոպե, այնուհետև քսել մազերին ու գլխամաշկին, լավ մերսել ու տարածել։ Թողնել դիմակը 40 րոպե, որից հետո լվանալ գլուխը։ Այս դիմակը կսունցի մազերն ու կկանխի մազաթափությունը։