Մայլի Սայրուսի կտրուկ ոճափոխությունը շատ է դուր եկել նրա երկրպագուներին

Երեքշաբթի օրը 27-ամյա Մայլի Սայրուսը Ինստագրամում իր երկրպագուների հետ կիսվել է լուսանկարով, որում ցուցադրել է իր նոր սանրվածքը:

Ոչ, երգչուհին չի խախտել ինքնամեկուսացման ռեժիմը և չի գնացել մոտակա գեղեցկության սրահ: Նրա կարճ ու ոճային սանրվածքը իր մոր՝ 53-ամյա ոճաբան Թիշ Սայրուսի աշխատանքն է։ Երկրպագուները բարձր են գնահատել Մայլիի նոր սանրվածքն ու շեշտել, որ նրան սազում են կարճ մազեր։